Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ մասերով, հիմք ընդունելով քաղաքացի Հասմիկ Գուրգենի Սեթյանի դիմումը և կից փաստաթղթերը
1․ Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Հասմիկ Գուրգենի Սեթյանին հատկացված՝ Գլաձոր բնակավայրի 3-րդ փողոց 30 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: