Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219.1 հոդվածի երկրորդ պարբերության,և 113 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից ստացված զեկուցագիրը.
1. Վերնաշեն բնակավայրում շան կծածի վերաբերյալ հարուցել վարչական վարույթ՝ նույն բնակավայրի 3-րդ փողոցի 1-ին տան բնակիչ Գեղամ Անդրեի Մուրադյանի նկատմամբ:
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել 2025 թվականի օգոստոսի 13-ին, ժամը՝ 12:00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: