Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետը, քաղաքացի Ստյոպա Մուրադյանի դիմումը և Վայոց ձորի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 19-ի N 6 նիստի արձանագրությունը․
1.Քաղաքացիներ Ստյոպա Մուրադյանին, Լուսինե Մուրադյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.216 հա գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք պտղատու այգին (կադաստրային ծածկագիր' 10-042-0136-0015) փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի:
2.Հողատեսքը փոխադրվում է որպես վարելահող:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: