Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 282-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2024 թվականի N 282-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Միկոյան փողոց, 1-ին նրբանցք, 1 հողամասն հասցեում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, և հիմք ընդունելով Արմենուհի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 53/.

1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց, 1-ին նրբանցք, 1 հողամաս հասցեում գտնվող, Արմենուհի Ռազմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062017-10-0006) հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 45.53 քմ ներքին մակերեսով և 53.8 քմ արտաքին մակերեսով շինությունը համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 202337PPM9):

2․ Առաջարկել կառույցն իրականացրած Արմենուհի Ռազմիկի Սարգսյանին (ծնված՝ 03.08.1978թ.) 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել՝ 3938 (երեք հազար իննը հարյուր երեսունութ) ՀՀ դրամ, ընդամենը 211 870 (երկու հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner