Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 02-Ն որոշման 2-րդ կետը.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․ պակասեցնել՝
գործառնական դասակարգման՝ 01.06.01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածից 470 000 (չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել՝ գործառնական դասակարգման` 04.02.04 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների ընթացքում հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման աշխատանքների ֆինանսավորման համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։