Այսօր: Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 91-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 91-Ա


Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 9-ին «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» թիվ 01 պայմանագրի 3.1.5 կետը, հաշվի առնելով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը լուծելու վերաբերյալ (մուտք՝ 13.04.2022 թվականի N 584) գրությունը.

1. Վաղաժամկետ լուծել «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2021 թվականի հուլիսի 9-ին կնքված կնքված (գրանցված է ՀՀ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 2048) «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» թիվ 01 պայմանագիրը:

2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner