Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Աղվան Հարությունյանի դիմումը.
1․ Քաղաքացի Աղվան Համլետի Հարությունյանին (ծնված՝ 21․06․1977թ․) սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2446075 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, 14-րդ փողոց, 11 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։