Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 72-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․

1․ Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝

1) համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին համաձայն հավելվածի,

2) Գետափ բնակավայրի բնակիչ Ատոմ Հովսեփյանի ընտանիքին 150 000 (մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, որպես աջակցություն դստեր բուժման ծախսերի:

3) Գետափ բնակավայրի բնակիչ Անժելա Մկրտչյանի ընտանիքին 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, որպես աջակցություն որդու վիրահատության ծախսերի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner