|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2025 թվականի N 101-Ա |
«ԴԱՎԻԹ ՍՄԲԱՏՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱԼԻՇԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 23-ին Մալիշկա բնակավայրում անցկացված հանրային լսման արձանագրությունը և այն հանգամանքը, որ հանրային լսման արդյունքում բնակչությունը նախատեսվող գործունեությանը տվել է դրական կարծիք․ 1․ Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում «Դավիթ Սմբատյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում է Մալիշկա բնակավայրում «Դավիթ Սմբատյան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Սմբատյանին պատկանող 1.7 հա տարածքում («Այդալիկ») իրականացվել Վայոցսար բազալտների երևակման երկրաբանական ուսումնասիրություն, օգտակար հանածոների արդյունահանում։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -11 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|