Հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Գ. Նարեկացու փողոց, 1/3 փակ շուկա հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (խանութ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և Երեմ Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 1443/.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Գ. Նարեկացու փողոց, 1/3 փակ շուկա հասցեում գտնվող, քաղաքացի Երեմ Լուդվիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24102013-10-0009) հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 25.58 քմ ներքին մակերեսով և 36.3 քմ արտաքին մակերեսով շինությունը (խանութ) համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023JDQ5UV): Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Գ. Նարեկացու փողոց, 1/3 փակ շուկա:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Երեմ Լուդվիկի Կարապետյանին (ծնված՝ 27.01.1969թ.), 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել` 3938 (երեք հազար իննը հարյուր երեսունութ) ՀՀ դրամ, ընդամենը 142 950 (մեկ հարյուր քառասուներկու հազար իննը հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 13-ի N 114-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: