Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերի պահանջներով․
1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2․14906 հա ընդհանուր մակերեսով արոտավայր, վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0220-0020, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 21032024-10-0035) հողատեսքերը առանձնացնել և ճանաչել առանձին միավորներ՝
1) վարելահող 0.53892 հա,
2) արոտավայր 1․61014 հա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: