Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և «Գետնատուն» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը.
1․ «Գետնատուն» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 08900777) սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Նարեկացու փողոց, 2ա հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2068358) վերահասցեավորել և տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 8/7 խանութ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։