Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 139-րդ և 163-րդ կետերը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի ակտը․
1․ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային ասֆալտապատված ճանապարհի շահագործման համար Եղեգնաձորի համայնքապետարանին տրամադրել ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։