Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ, 114-րդ, 124-րդ կետերը և ավարտված շինարարական օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքների տևողությունը․
1. Եղեգնաձոր համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ Գետափ բնակավայրի լուսավորության ցանցի կառուցման համար Եղեգնաձորի համայնքապետարանին տրամադրված N 34, Գլաձոր բնակավայրի լուսավորության ցանցի կառուցման համար՝ N 35 և Եղեգնաձոր քաղաքի Հարավարևմտյան թաղամասի, Բաղդասարյան և Վարդան Զորավար փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման համար՝ N 36 շինարարության թույլտվությանների գործողության ժամկետները երկարաձգել 210 օրով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: