Այսօր: Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 78-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2022 թվականի N 78-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐՈՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 63-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով․

1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման համար ինտերնետ կապի ծառայություն մատուցող կազմակերպություններին տալ թույլտվություն՝ ամսական 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վճարի դիմաց։

2. «Գուդլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման համար տալ թույլտվություն՝ ամսական 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վճարի դիմաց՝ Մալիշկա և Գլաձոր բնակավայրերի համայնքների վարչական ղեկավարների նստավայրերում անվճար ինտերնետային ծառայություն մատուցելու պայմանով։

3. «Ֆասթ նեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ միայն Մալիշկա բնակավայրի գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման համար տալ թույլտվություն՝ ամսական 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ վճարի դիմաց:

4․ Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տերմինալների տեղադրման համար համապատասխան կազմակերպություններին տալ թույլտվություն՝ ամսական 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ վճարի դիմաց։

5. Սույն որոշման ընդունմամբ՝ ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տերմինալների տեղադրման համար թույլտվություն տալու և համապատասխան վճարների չափերը որոշելու մասին»թիվ 63-Ն որոշումը:

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -17

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner