Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Մանե Բարսեղյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Կամոյի փողոց, 1/29 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 100․35 քմ արտաքին մակերեսով սպասարկման օբյեկտը (ներքին մակերեսը՝ 80.27 քմ) և դրա սպասարկման համար առանձնացված 0.00679 հա մակերեսով հողատարածքն (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0140-0071) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Մանե Ստյոպայի Բարսեղյանին. շինության համար՝ 1778303 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունութ հազար երեք հարյուր երեք) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 301600 (երեք հարյուր մեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 2079903 (երկու միլիոն յոթանասունինը հազար ինը հարյուր երեք) ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: