Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2017 թվականի N 25

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եղեգնաձոր համայնքի և հարակից մի շարք համայնքների համար նախատեսված աղբավայր է համարվում 10-001-0342-0030 կադաստրային ծածկագրով 1.74 հա հողատարածքը:

Նշված ծածկագրով հողատարածքում օրենքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության անցկացման , ինչպես նաև ըստ պատշաճի տարածքը որպես աղբավայր օգտագործելու համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա : 

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 21-րդ կետի պահանջներով .   

  1. 1.74 հա մակերեսով՝ նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայր հողատարածքը փոխադրել էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա , որպես Եղեգնաձոր համայնքի  և հարակից համանքների աղբավայր օգտագործելու համար :
  2. Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության քննարկմանը :
  3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը ստանալու դեպքում տվյալ հողամասերի նպատակային նշանակությունը էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխելու նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից  բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը :

  4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :


Կողմ -6

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner