Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2025 թ.

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Արա Ավագյանի կողմից.

1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Ա.Միկոյան  փողոց, 9/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00299 հա հողամասի և 59.90 քմ. արտաքին մակերեսով ավտոտնակը  (ներքին մակերեսը՝ 53.57 քմ, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0050-0218) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Արա Ռաֆիկի Ավագյանին. շինության համար՝ 117 944 (մեկ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 132 810 (մեկ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր տասը) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 250 754 (երկու հարյուր հիսուն  հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ արժեքով:

2. Ուղղակի վաճառքի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ միասնական տեղեկանքի մասով պահանջվող վճարները թողնել քաղաքացի Արա Ավագյանի վրա։

3. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՌՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner