Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Ա.Միկոյան փողոց 10/11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27.9 քմ մակերեսով ավտոտնակը և 0.00296 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Հրաչյա Սերոբի Խաչատրյանին շինության համար՝ 58 300 /հիսունութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 131 500 /մեկ հարյուր երեսուն մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 189 800 /մեկ հարյուր ութսունինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: