Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությունները և ԱՁ Աննա Թումանյանի հայտը․
1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 4-րդ փողոց, թիվ 6 հասցեում գտնվող առևտրի սրահում ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար ԱՁ Աննա Թումանյանին տալ թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: