Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Յուրա Ավետիսյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Սուրիկ Աղաբեկի Ավետիսյանին (մահացած`12.22.2003թ.), քաղաքացի Մանուշ Գառնիկի Ավետիսյանին (ծնված`02.09.1953թ.), Յուրա Սուրիկի Ավետիսյանին (ծնված`10.02.1974թ.) և Լևիկ Սուրիկի Ավետիսյանին (ծնված`22.04.1981թ.) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 527155) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 19-րդ փողոց, 29 հողամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: