Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Եղիշե Մելքոնյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Գ. Նարեկացի փողոց 12/3 հասցեում գտնվող, Եղիշե Վլադիմիրի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր` 10-001-0052-0043-001) հասարակական նշանակության շինության առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ ճշտված հասցեները՝
1) 63.38 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 12/11 բնակելի տուն,
2) 116.74 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 12/10 առևտրի սրահ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։