Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետը և ԱՁ Մարիամ Վարդանյանի հայտը․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Շահումյան փողոցում (Հայփոստի շենքի հարևանությամբ) սուրճ պատրաստող սարք տեղադրելու և սուրճի բացօթյա վաճառք կազմակերպելու համար ԱՁ Մարիամ Վարդանյանին տալ թույլտվություն՝ 2025 թվականի համար, ըստ ամիսների, համաձայն վճարումների։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: