Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2․9-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ և 124-րդ կետերը և կառուցապատողի դիմումը․
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի 27-րդ փողոց, թիվ 22 հասցեում գոյություն ունեցող առևտրի սրահի ընդլայնման համար՝ Գլաձոր համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 16-ին տրամադրված N 14 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել 12 (տասներկու) ամսով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: