Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը.
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.70916 հա մակերեսով այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր`10-014-0132-0007-ից) գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական նշանակության 0.70916 հա մակերեսով այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր`10-014-0132-0007-ից) ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:
3. Հողատեսքը փոխադրել որպես պտղատու այգի` կորիզավոր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։