Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով. 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Եկամտային մասում՝
ա) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ տողին (տող 1393) ավելացնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ,
բ) համայնքային սեփականություն համարվող հողի օտարումից գոյացած 79 700 000 (յոթանասունինը միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե՝ հողի օտարումից մուտքեր տողին (տող 6410)․
2) Ծախսային մասում պակասեցնել՝
ա) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 02 դաս 04 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 22 828 000 (քսաներկու միլիոն ութ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ,
բ) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ․
3) Ծախսային մասում ավելացնել՝
ա) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 44 560 000 (քառասունչորս միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ նոր գերեզմանատան կառուցման, գազաֆիկացման աշխատանքների և 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ֆինանսավորման համար,
բ) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 05 դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 59 168 000 (հիսունինը միլիոն հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ՝ ասֆալտապատման և փոսալցման աշխատանների և 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ֆինանսավորման համար,
գ) գործառնական դասակարգման բաժին 06 խումբ 04 դաս 01 (արտաքին լուսավորություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 3 800 000 (երեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ համայնքում լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների և 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ֆինանսավորման համար
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |