Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Հայկուհի Մառլենի Մարկոսյանի դիմումը.
1․ Հանգուցյալներ Մառլեն Մարկոսյանին (մահացած` 03.03.2024թ.), Գայանե Մարտիրոսյանին (մահացած` 04.05.2023թ.) և քաղաքացի Հայկուհի Մառլենի Մարկոսյանին (ծնված` 02.02.1987թ.) սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնքի, Վերնաշեն բնակավայրում գտնվող 10-042-0082-0004 կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 677331) տրամադրել հետևյալ ճշտված հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, 1-ին փողոց, 27 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։