Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 24.10.2025թվականի թիվ 01/11.1/15619-2025 և ՀՀ Վայոց ձորի մարզպետի 28.10.2025 թվականի թիվ 01/06.2/6554-2025 գրությունները.
1. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 10-032-0225-0824 կադաստրային ծածկագրով 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքը փոփոխել՝ դարձնելով այլ հողեր հողատեսքի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։