Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 103-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ս․ Սպանդարյան փողոց, 2/3 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․00547 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0033-0055) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Արգամ Սերյոժայի Սարգսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0․00547 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 376 700 (երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: