Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով․
1․ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի՝ «Հասարակական նշանակության հողի և շինության գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 801-Ն որոշման հիմնական մասի 1-ին կետում «խառը» բառը փոխարինել «բնակելի» բառով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։