Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 սեպտեմբերի 2024 թ.

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.

1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Պ. Սևակի փողոց 1/18 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23.2 քմ մակերեսով ավտոտնակը և 0.0025 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Ավետ Վիտուշի Մարտիրոսյանին (ծնված՝ 26.11.1958թ.) շինության համար՝ 49 330 (քառասունիննը հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 111 050 (մեկ հարյուր տասնմեկ հազար հիսուն) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 160 380 (մեկ հարյուր վաթսուն հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անի Հասրաթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner