Տարեկան աշխատանքային պլանը՝ հետագայում՝ ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է, այն փաստաթուղթ է, որտեղ հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացման նուղղված՝տարվա համար ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։
Եղեգնաձոր համայնքի 2022թ. տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը՝ ՏԱՊ-ը, որն ուղղված է հստակեցնելու համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:
Եղեգնաձոր համայնքի 2022թ. ՏԱՊ-ը բաղկացած է 5 հիմնական բաժիններից, որոնք կառուցված են ծրագրերի նպատակներից արդյունքներին հասնելու տրամաբանական հենքի վրա:
Համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները սահմանում են 2022թ. Եղեգնաձոր համայնքում ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակներում զարգացման հիմնական ուղղությունները և խթանները։
ՏԱՊ-ում ներկայացվում է նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը՝ պլանավորված գործընթացները և գործողությունները:
ՏԱՊ-ում նախատեսված ծրագրերի ֆինանսավորման պլանը սահմանում է ֆինանսավորման այն աղբյուրները, որոնք պետք է ապահովեն դրանց իրականացումը:
ՏԱՊ-ի իրականացման արդյունավետությունը նախատեսվում է վերլուծել ըստ մոնիթորինգի և գնահատման պլանի՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: |