Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով. 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները․
1) Պակասեցնել՝
ա. գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 27 900 000 ՀՀ դրամ,
բ. գործառնական դասակարգման 05.01.01 (սանմաքրում, աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 34 883 076 ՀՀ դրամ,
2) ավելացնել՝
ա. գործառնական դասակարգման 05․06․01 (շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին՝ 34 883 076 ՀՀ դրամ՝ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին շրջակա միջավայրի պահպանման և կանաչապատման աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար,
բ. գործառնական դասակարգման 05.01.01 (սանմաքրում, աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4213 (կոմունալ ծառայություններ) հոդվածին՝ 27 900 000 ՀՀ դրամ «Մաքրություն» ՍՊԸ-ի միջոցով համայնքում սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |