Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետը և քաղաքացի Շահեն Սերվանտեսի Գրիգորյանի դիմումը`
1. Շահեն Սերվանտեսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27042022-10-0025 վկայական) հողամասի՝ համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք Կամոյի փողոց Ս-15 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Կամոյի փողոց, 2/15 հողամաս:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: