Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և 2-րդ մասով․
1. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով՝ Եղեգնաձոր համայնքի բնակիչ Վարդան Լևիկի Պողոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել 10 օրով։
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 Եղեգնաձորի համայնքապետարանում:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։