Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 810-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2024 թվականի N 810-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետի, հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Կարապետյանի դիմումը (մուտքի թիվ՝ 1114), այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոց 8/13 հասցեում ինքնակամ կառուցված ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև՝ այն, որ ինքնակամ կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցի վրա գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 44 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ ըստ չափագրման տվյալների 44.08 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 39.79 քմ, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2023TQSPSL) ճանաչել օրինական և այն համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Մոմիկի փողոց, 8/13 ավտոտնակ:

4. Սույն որոշման 1-ին կետով օրինականացված կառույցը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 44 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Անդրանիկ Եղիշեի Կարապետյանին (ծնված՝ 04.06.1951թ.): Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի գնման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք կամ քաղվածք) ներկայացնելուց հետո, 10-օրյա ժամկետում կառույցն իրականացրած անձի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner