Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արծրուն Սահրադյանի դիմումը.
1․ Արծրուն Սամվելի Սահրադյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Վ.Զորավարի փողոց,35/5(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26032013-10-0105) , ք.Եղեգնաձոր, Վ.Զորավարի փողոց,35/6 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 26122013-10-003) և ք.Եղեգնաձոր, Վ.Զորավարի փողոց,35/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 20122014-10-0005) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Վարդան զորավարի փողոց, 35/5 հողամաս ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: