Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ, 16-րդ կետերով, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային մասնաճյուղից ստացված արխիվային տեղեկանքը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 վականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Անդրանիկ Վարդանյանի դիմումը․
1․ Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Անդրանիկ Դիմիկի Վարդանյանին (ծնված 12․08․1966թ․) հատկացված՝ Գետափ բնակավայրի 12-րդ փողոց 2 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը հողաբաժնի չափից ավել օգտագործվող 400 քմ հողի նկատմամբ:
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 400 քմ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:
3․ Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 12-րդ փողոց, 2 ճաշարան։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: