Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 117-Ա որոշումը և 2024 թվականի մայիսի 06-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 3/34 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00023 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0050-0196) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Աշխեն Ալբերտի Սարգսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.00023 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 87 400 (ութսունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: