Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ, 101-րդ հոդվածի 1-3 մասերով, հիմք ընդունելով Կարեն Շտոյանի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Կարեն Մեխակի Շտոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը` (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15112023-10-0026 վկայական), ճանաչել համայնքային սեփականություն:
2․ Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։