Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 11 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 1730-Ն որոշումները․
1.10-001-0140- ծածկագրով, 0․00180 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման հողատարածքը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2․ Հողատարածքին տալ հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք․, Կամոյի փողոց, 15/2 հողամաս։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: