Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետի, հիմք ընդունելով քաղաքացի Գարեգին Խաչատրյանի դիմումը (մուտքի թիվ՝ 1555), այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Ա․ Միկոյան փողոց 9/4 հասցեում ինքնակամ կառուցված ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև՝ այն, որ ինքնակամ կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Ա․ Միկոյան փողոցի վրա գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 29․2 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ ըստ չափագրման տվյալների 58.42 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 55.88 քմ, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2023ZUZG6E) ճանաչել օրինական և այն համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա․ Միկոյան փողոց, 9/4 ավտոտնակ:
4. Սույն որոշման 1-ին կետով օրինականացված կառույցը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 29․2 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Գարեգին Արտավազդի Խաչատրյանին (ծնված՝ 18.01.1952թ.): Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի գնման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք կամ քաղվածք) ներկայացնելուց հետո, 10-օրյա ժամկետում կառույցն իրականացրած անձի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: