Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ,42-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Գետափ համայնքի ղեկավարի և քաղաքացի Հասմիկ Արշակի Նազարյանի միջև 2010 թվականի օգոստոսի 10-ին կնքած անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 7.1-ին կետը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 119-Ա որոշումը և Հասմիկ Նազարյանի դիմումը.
1. Երկարաձգել Գետափ համայնքի ղեկավարի և քաղաքացի Հասմիկ Արշակի Նազարյանի միջև 2010 թվականի օգոստոսի 10-ին կնքված անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0056-0051, գյուղատնտեսական նշանակության 0․074 հա վարելահող) վարձակալության պայմանագրի ժամկետը 10 (տասը) տարի ժամկետով։
2․ Վարձավճարը ընդունել ավագանու կողմից սահմանված չափով՝ 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
3․ Քաղաքացի Հասմիկ Արշակի Նազարյանի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր նոր ժամկետով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։