Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Արա Վարդանյանի դիմումը.
- Արա Մարլենի Վարդանյանին,Քրիստինա Մառլենի Վարդանյանին, Ջեմմա Արարատի Վարդանյանին,Աստղիկ Մառլենի Վարդանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր քաղաք, Թամանցիների փողոց նրբանցք 3 հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30042025-10-0020 վկայական) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր,Թամանցիների փողոց, 2-րդ նրբանցք, 9 բնակելի տուն :
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|