«ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրի` նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի` տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, ուսումնամեթոդական փաստաթղթերի վարման սկզբունքներին:
Որակավորման պահանջները՝ հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.25 դրույք՝ 44363 (քառասունչորս հազար երեք հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 10-ից մինչև մարտի 7-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Մալիշկա բնակավայր 8-րդ փողոց, 76 շենք հասցեում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա մարտի 13-ին ժամը 11։00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։30-ին՝ Մալիշկա բնակավայր 8-րդ փողոց, 76 շենք հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93 148183
Տնօրեն՝ Նարինե Արղումանյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ malishka.mankapartez.1@mail.ru