ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում նախատեսվում է կառուցել դպրոց։ Գործունեության պատվիրատու կազմակերպություն է հանդիսանում ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը, կապալառու կազմակերպությունն է «Վի Քեյ Գրուպ» ՍՊԸ-ն, նախագծող կազմակերպությունն է « ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության 19․11․ 2014թ․ «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2025 թվականի փետրվարի 14-ին ժամը 15։00-ին Գետափ բնակավայրի մշակույթի տան դահլիճում (գ․Գետափ, փողոց 19, 1ա) տեղի կունենա հանրային քննարկում՝ (1-ին փուլ) ։
Շահագրգիռ անձինք իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացնել գրավոր կամ էլեկրոնային փոստի միջողով մինչև ս/թ փետրվարի 12-ը Գետափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր (գ․Գետափ, փողոց 19, 1ա) վարչական ղեկավար Արմեն Մարգարյանին:
Հեռ․094996653, 0281 22967, էլ փոստ․a4703843@mail.com:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։