Հարգելի՛ բնակիչներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝
- Վերնաշեն բնակավայր-դեկտեմբերի 18, ժամը՝ 10:00, վարչական ղեկավարի նստավայր,
- Գլաձոր բնակավայր-դեկտեմբերի 18, ժամը՝ 11:30, վարչական ղեկավարի նստավայր,
- Գետափ բնակավայր-դեկտեմբերի 18, ժամը՝ 15:00, վարչական ղեկավարի նստավայր,
- Եղեգնաձոր բնակավայր-դեկտեմբերի 19, ժամը՝ 11:00, Եղեգնաձորի համայնքապետարան,
- Մալիշկա բնակավայր-դեկտեմբերի 19, ժամը՝ 15:00, վարչական ղեկավարի նստավայր:
2024 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ համայնքապետարանի պաշտոնական կայքի և Facebook-յան էջի միջոցով: Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել նաև yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` մոտենալով համայնքապետարան կամ վարչական ղեկավարների նստավայրեր:
ՏԻՄ-երը և համայնքապետարանի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: