Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) տեղեկացնում է, որ իրականացնում է ծրագիր, որի նպատակն է բռնի տեղահանված անձանց բարեկեցության և զբաղվածության խթանումը։ Այս ծրագրի շրջանակներում ՄՄԿ-ն հայտարարում է գործարար առաջարկների մրցույթ հետևյալ պայմաններով՝
• Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, գործարարներ և կազմակերպություններ,
• Ներկայացվող առաջարկները պետք է իրականացվեն Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում:
• Գործարար առաջարկները կարող են ընդգրկել գյուղատնտեսության, ծառայությունների կամ արտադրության ոլորտները,
• Ակնկալվող ֆինանսական աջակցությունը չպետք է գերազանցի 3 000 000 ՀՀ դրամը:
Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է անկանխիկ և ուղղվելու է անմիջապես մատակարարից գույքի, սարքավորումների կամ հումքի ձեռքբերմանը:
Լրացված հայտադիմումները պետք է ուղարկել Շ. Խաչատրյանին՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ shkhachatrya@iom.int կամ թղթային տարբերակով մոտեցնել Եղեգնաձորի համայնքապետարան /ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, քաղաքացիների սպասարկման գրասենյակ/:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հուլիսի 31-ը:
Ծրագիրն իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի կողմից, բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով ԱՄՆ բյուրոյի ֆինանսական աջակցությամբ։
Հայտադիմումը՝ կից: