Հարգելի՛ բնակիչներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 15-ին ժամը 11:00-ին Կարմիր խաչի Վայոց ձորի մասնաճյուղի նիստերի դահլիճում:
Մինչև 2024թ. փետրվարի 15-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ համայնքապետարանի պաշտոնական կայքի և Facebook-յան էջի միջոցով: Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել նաև yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` մոտենալով համայնքապետարան կամ վարչական ղեկավարների նստավայրեր: