ՀՀ Վայոց ձորի մարզի «Վերնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության պարուսույցի (պարի ղեկավար) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Պարուսույցի հաստիքի համար սահմանված է 0.25 դրույք՝ 26250 (քսանվեց հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 23-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, «Վերնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ գ. Վերնաշեն Թանահատի 29։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 1300-ին , իսկ հարցազրույցի փուլը՝ նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ ժամը 1530-ին, գ. Վերնաշեն Թանահատի 29 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 94854090
Տնօրեն՝ Աշխեն Խալաթյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ ashxenxalatyan@gmail.com